ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված համատեղ աշխատանքը, չնայած առկա տարաձայնություններին:
ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պայմանավորվել են համագործակցել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի եւ ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է նոյեմբերի 13-ին Բելգրադում նրանց հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Զարմանալի չԷ, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը տարբեր հայեցակարգեր ունեն խաղաղության հասնելու ուղիների վերաբերյալ, բայց մենք կշարունակենք համատեղ աշխատանքն այդ ուղղությամբ»,-նշվում Է հայտարարության մեջ, որը նոյեմբերի 14-ին հրապարակվել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանության կայքում: «Մինսկի համաձայնագրերին համապատասխան քաղաքական միջոցները անվտանգության ոլորտի միջոցառումների հետ զուգորդելու անհրաժեշտությունը միշտ Էլ եղել Է:
Երկու կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ Է իմաստավորել այսօրվա քննարկումը եւ խորհել այդ խնդրի լուծման հետագա ուղիների շուրջ»,-ասված Է տեքստում: