Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգներից մեկնել է Կանադա՝ մասնակցելու Վանկուվերում անցկացվող ՄԱԿ խաղաղարարության նախարարական համաժողովին։
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կանադա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այս ձևաչափով անցկացվող համաժողովը խաղաղարարությանը նվիրված խոշորագույն հավաքն է, որին մասնակցում է շուրջ 80 երկրի ավելի քան 500 ներկայացուցիչ։
Մինչ համաժողովի բացման արարողությանը մասնակցելը, հայկական պատվիրակությունը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։