Հայաստանի ռուսական ռազմակայանի հրշեջ խմբերի զինծառայողների մասնակցությամբ հրշեջ-մարտավարական վարժանքներ են մեկնարկել:
Հայաստանի ռուսական ռազմակայանում հրշեջ-մարտավարական վարժանքներ են սկսվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքները երեք օրվա ընթացքում կանցկացվեն Գյումրիի եւ Երեւանի կայազորների զինվորական ավաններում՝ միավորման հրդեհային անվտանգության միամսյակի շրջանակներում: Դրանցում մշակվում են ժամանած զինծառայողների թվից նոր հրշեջ խմբերի ձեւավորման հարցերը, նրանց գործողությունները ոչ ստանդարտ «Էքստրեմալ» իրավիճակներում, ինչպես նաեւ ռազմակայանի ռազմական օբյեկտների պայմանական այրումը վերացնելիս:
Ընդամենը հրշեջ-մարտավարական վարժանքներին մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա: Հայաստանի ռուսական ռազմակայանում շուրջօրյա հակահրդեհային անվտանգության մշտական պատրաստության ռեժիմով են պահվում «Ալագյազ» եւ «Կամխուտ» զորավարժարանները, «Էրեբունի» ռազմական օդակայանը, ինչպես նաեւ ավելի քան 20 զինվորական ավաններ եւ հատուկ օբյեկտներ, որոնք գտնվում են Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում: