Ուկրաինայի հայերի միության սոցիալական հոլովակը ներկայացվել է Ամստերդամի KLIK անիմացիոն փառատոնում:
Ուկրաինայի հայերի միության սոցիալական հոլովակը ներկայացվել է Ամստերդամի KLIK անիմացիոն փառատոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայացված «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր» հոլովակը նվիրված է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: 2D ֆորմատով նկարահանված հոլովակի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և Անդրեյ Լիդագովսկին: Հոլովակը ներկայացված է եղել նաև Ուկրաինայում անցկացված Molodiya Festival-ում, ինչպես նաև Հայաստանում անցկացվող ReAnimania փառատոնին: