Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին:
Աշոտ Ղուլյանը կնախագահի Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանձնաժողովի նախագահն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը երեքշաբաթյա ժամկետում կքննարկի ու կհաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը: