Իսպանական Marca հայտնի հանդեսը կազմել է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը չմասնակցող ֆուտբոլիստներից կազմված խորհրդանշական հավաքականը:
Marca-ն Մխիթարյանին ընդգրկել է ԱԱ-2018-ին չմեկնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարբերականն այնտեղ է ընդգրկել նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայաստանի հավաքականի ավագն ընդգրկվել էր գերմանական «Կիկեր» հանդեսի հրապարակած խորհրդանշական հավաքականում: