Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի արտահանձնման շուրջն ունկնդրումների մեկնարկի նախաշեմին Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը պատասխան Է տվել պիրենեյան թագավորությունում բանտերի վիճակի վերաբերյալ Բելգիայի դատախազության հարցմանը:
Պուչդեմոնն արտահանձնման դեպքում կկարողանա ընտրել մենախցի եւ ընդհանուր խցի միջեւ. La Vanguardia
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատասխանում ասված Է, որ Իսպանիա արտահանձնման եւ հետագա ազատազրկման դեպքում քաղաքական գործիչը կկարողանա ընտրել մենախուցը կամ Էլ այն բաժանել իր զինակիցների հետ: Նոյեմբերի 16-ին այս մասին գրել Է La Vanguardia թերթը:
Թերթի տվյալներով՝ Կատալոնիայի նախկին ղեկավարին պահելու պայմանների մասին խոսվում Է 15 Էջից բաղկացած փաստաթղթում, որն ուղարկվել Է Բելգիայի դատախազությանը: Պուչդեմոնին կպահեն «Էստրեմերա» բանտում, որտեղ այս պահին կալանքի տակ են գտնվում Կատալոնիայի կառավարության այլ նախկին անդամներ: Սպասվում Է, որ Պուչդեմոնը եւ Կատալոնիայի կառավարության չորս նախկին անդամներ նոյեեմբերի 17-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին) կսկսեն ցուցմունքներ տալ Բրյուսելի դատարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: