Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել Է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման հրամանագիրը:
Լուկաշենկոն ստորագրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապատասխան օրենքը նոյեմբերի 17-ին զետեղվել Է հանրապետության ազգային իրավական ինտերնետ-պորտալում:
Փաստաթուղթը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (ստորին պաալատ) կողմից ընդունվել Էր հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի 27-ին դրան հավանություն Էր տվել Հանրապետության խորհուրդը (վերին պալատ): Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի անդամ հինգ պետությունների ղեկավարների կողմից ստորագրվել Է 2017 թվականի ապրիլի 11-ին: Նախատեսվում Է, որ օրենսգիրքն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ծանուցումներ ստացվեն մասնակից բոլոր երկրների (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղախստան, Ղրղզստան) կողմից պայմանագրի վավերացման վերաբերյալ: Սպասվում Է, որ դա տեղի կունենա 2018 թվականի հունվարի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: