Artsakhpress

Քաղաքական

«ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ առաջարկները Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական են»

«Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է հաջորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարելիք այցելությանն ու գրել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող միջազգային բանակցային գործընթացում զգալի ակտիվացում է նկատվում։

«ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ առաջարկները Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական են»

«ԼՂ հակամարտության կարգավորման ընթացիկ առաջարկները Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական են»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Պարբերականը փորձել է հասկանել, թե բանակցային սեղանին ինչպիսի առաջարկներ կան, հայտնում է panorama.am-ը։ 
«Չնայած հրապարակային հայտարարությունների ժամանակ պաշտոնյաները խոսում են կարգավորման մասին, սակայն ոչ պաշտոնական մակարդակում  դիվանագետները ընդունում  են, որ խաղաղ կարգավորում հասնելու համար դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ»,-գրել է «Կոմերսանտ»-ը։

«Վեց քայլ» խորագրի ներքո պարբերականը գրում  է, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացիկ առաջարկները դա փաստացի Մադրիդյան սկզբունքների արդիականացված տարբերական է։

«Մադրիդյան սկզբունքների մասին ոչ մի տեղ չի հրապարակվել, սակայն դրա բովանդակությունը  բացահայտել են մի շարք ԶԼՄ-ներ։ Սկզբունքների հիմքում են՝  ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշումը, որոնց վրա էլ հիմնված են 6 տարրեր՝ ԼՂ հարակից տարածքների վերադարձ  Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանի և  Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, փախստականների վերադարձ, խաղաղապահ ուժերի տեղակայում»,-նշված է  հոդվածում։ 

«Մեր դիրքորոշումը չի փոխվել» խորագրի ներքո «Կոմերսանտ»-ը գրում  է. «Կողմերը  նախկինի պես վիճում են, օրինակ՝ արդյո՞ք  կարգավիճակի մասին հանրաքվեն պետք է տեղի ունենա միայն Ղարաբաղում, թե՞ ամբողջ Ադրբեջանով մեկ։ Եվ մեկ բարդ հարց՝  ո՞րը պետք է լինի առաջնային՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, թե՞ տարածքների վերադարձի որոշում։

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան, անվտանգության հարցերով փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն նշել է, որ Ղարաբաղը ինչպես քրդական և Միջին Արևելքի հակամարտությունները, սկզբունքորեն չկարգավորվող հակամարտություն է։

«Մադրիդյան սկզբունքները ենթադրում են, որ պետք է որոշել,  ինչպես պետք է լինի  Ղարաբաղի հարցը։  Իսկ մինչ այն  ժամանակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է դրա անկախությունը չճանաչել, որևէ որոշում անհնար է։ Հայաստանն իր հերթին այն չի ճանաչի Ադրբեջանի կազմում»,-նշել է վերջինս։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search