Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բրազիլիայի ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆերեյրան այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր ։
Բրազիլիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Նախարարը դափնեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, ծաղիկներ՝ Հավերժ կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։ Հյուրը նաեւ այցելել է Հայոց ցեղասպանության տուն- թանգարան, այնտեղ գրառում արել Հիշողության գրքում, որից հետո եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում, հայտնում է News.am-ը: