Եվրասիական տնտեսական միությունը մոտ Է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին (ԱԱԳ) համաձայնագրի ստորագրմանը:
ԵԱՏՄ-ն մոտ Է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը. Շուվալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, նոյեմբերի 17-ին «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հայտնել Է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը: «Մենք բարձր աստիճանի պատրաստության մեջ ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու հարցում: Ավարտվում են բանակցություններն Իրանի հետ, եւ մենք հուսով ենք, որ մոտ ժամանակներս կավարտվեն բանակցությունները Սինգապուրի հետ»,-ասել Է նա: Ինչպես նշել Է Շուվալովը, ԵԱՏՄ-ն հնարավորություն ունի ԱԱԳ-ի շուրջ բանակցություններ սկսել «մի քանի տասնյակ երկրների» հետ, որոնց թվում են՝ Եգիպտոսը եւ Հնդկաստանը: ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի որոշման հիման վրա: Բանակցություններին մասնակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ-ի երկրների ազգային կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ փորձագետներ եւ Չինաստանի տարբեր գերատեսչությունների պաշտոնատարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: