Չինաստանում առաջին անգամ հաջողությամբ ավարտին է հասցվել մարդկային գլխի փոխպատվաստումը:
Չինաստանում առաջին անգամ հաջողությամբ մարդու գլխի փոխպատվաստում է իրականացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է The Telegraph-ը, դիակի վրա 18 ժամ տևած վիրահատությունը ցույց է տվել, որ հնարավոր է հաջողությամբ վերամիավորել ողնաշարը, նյարդային համակարգը և արյունատար անոթները:
Վիեննայում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում իտալացի գիտնական Սերխիո Կանավարոն հայտարարել է, որ Հարբինի բժշկական համալսարանի թիմը կարողացել է առաջին անգամ հաջողությամբ իրականացնել մարդկային գլխի փոխպատվաստում՝ շեշտելով, որ կենդանի մարդու վրա փոխպատվաստումը կիրականացվի մոտակա ժամանակահատվածում:
Վիրահատությունն իրականացրել է պրոֆեսոր Սյապին Ռենի ղեկավարած թիմը, որն անցած տարի հաջողությամբ կարողացել էր փոխպատվաստել կապիկի գլուխը: