ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել է ՌԴ Զինված ուժերի հաստիքային ցուցակի ավելացման մասին:
Վլադիմիր Պուտինն ավելացրել է ՌԴ ԶՈւ հաստիքային թվաքանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԶՈւ թվաքանակը, հրամանագրի համաձայն, կազմում է 1 902 758 միավոր, ներառյալ՝ 1 013 628 զինծառայողները:
Նույն փաստաթղթով ուժը կորցրած են ճանաչվել 2016 թ. հուլիսի 8-ի և 2017 թ. մարտի 28-ի հրամանագրերը: Համաձայն վերջին հրամանագրի՝ ՌԴ ԶՈւ կազմը 2005 թվականից ավելացել է՝ հասնելով 1 903 051-ի: Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: