Այսուհետ «Idram» և «arca» վճարային համակարգերով ԱՀ քաղաքացիները կարող են իրականացնել ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները՝ մուտքագրելով բաժանորդային համարը money.idram.am և arca.am կայքէջերի կոմունալ վճարումների բաժնի էլեկտրաեներգիա ենթաբաժնում:
«Արցախէներգո»-ն առաջարկում է ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել նաև օնլայն համակարգերով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Արցախէներգո» ՓԲ ընկերության սպասարկման որակի կառավարման և հանրային կապերի բաժնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով հնարավորություն կլինի նաև վճարումները կատարել ընկերության պաշտոնական կայքէջի (artsakhenergo.am) միջոցով, որը ներկա պահին գտնվում է մշակման փուլում: Իսկ ընկերության գործունեության հետ կապված ամենօրյա նորություններին և հետադարձ օնլայն կապ ունենալու համար ցանկացողները facebook սոցիալական ցանցում կարող են հետևել ընկերության պաշտոնական (facebook.com/artsakhenergo) էջին: