Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում մեկնարկել է «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակներում» թեմայով սեմինարը

Նոյեմբերի 17-ին Ստեփանակերտում մեկնարկել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունների և Արցախում մարդու իրավունքների հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակներում» թեմայով սեմինարը:

Ստեփանակերտում մեկնարկել է «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակներում» թեմայով սեմինարը

Ստեփանակերտում մեկնարկել է «Լրագրողը՝ որպես օբյեկտիվ հենասյուն օնլայն և օֆլայն պատերազմական իրավիճակներում» թեմայով սեմինարը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ սեմինարին ողջույնի խոսքով տեսակապով հանդես է եկել «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի հիմնադիր Արիանե Կաոլին:

Մեզ հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Գոհար Հայրապետյանը նշել է, որ բացի ՀՀ-ից, միջոցառմանը ներգրավվել են նաև միջազգային փորձագետներ ՌԴ-ից և Ֆրանսիայից, ովքեր ներկայացնելու են լրագրության նոր մարտահրավերներն ու խնդիրները:

Խոսելով լրագրողների ընտրության մասին՝ նա նշել է, որ ընտրվել են այն լրագրողները, ովքեր առավելագույնս համապատասխանում էին չափանիշներին:

Գ. Հայրապետյանի խոսքով՝ մասնակիցների համար սա նոր հնարավորություն է՝ մասնագետների հետ շփվելու և նրանց հարցեր ուղղելու: Նա նշեց, որ սեմինարի նպատակը երիտասարդ լրագրողների հետ աշխատելն է:

Միջոցառմանն առաջինը դասախոսությամբ հանդես է եկել ֆրանսիացի քաղաքական վերլուծաբան Մայքլ Էրիկ Լամբերտը, ով ներկայացրել է «Լրագրությունը և օբյետիվությունը պատերազմական իրավիճակում» թեման:


Մ. Լամբերտը խոսել է պատերազմական իրավիճակում լրագրողների կատարած աշխատանքի մասին, ընդգծել նրանց ծավալած գործունեության կարևորությունը՝ նման իրավիճակում հասարակությանը խուճապի չմատնելու, միևնույն ժամանակ ճշգրիտ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ: Դասախոսության վերջում բանախոսը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Երկրորդ թեման՝ «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները», ներկայացրել է ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գլխավոր մասնագետ, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը:

Նա նշել է, որ ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում 2017 թվականի հունվարի 11-ից գործում է ՊՆ թեժ գիծը՝ 1-28 անվճար հեռախոսահամարը, որը զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների համար կրկնակի միջոց է՝ իրենց հուզող բոլոր հարցերին ու խնդիրներին պատասխաններ ստանալու:

Սեմինարի առաջին օրվա վերջին բանախոսը ԱՀ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանն էր, ով ներկայացրել է «ՊԲ նոր տեղեկատվական կենտրոն. ԶԼՄ-ի աշխատանքն առաջնագծում ապրիլից առաջ և հետո» թեմայով դասախոսություն:

Տ. Աբրահամյանը նշել է, որ այսօր լրագրողների աշխատանքը կազմակերպելու համար և՛ Ստեփանակերտում, և՛ առաջնագծում բարենպաստ պայմաններ են ստեղծվում:

«Տեղում աշխատանքը կազմակերպելու համար վերջերս ձևավորված ՊԲ նոր տեղեկատվական կենտրոնն ունենալու է մամուլի ասուլիսների սրահ և լրագրողների համար համապատասխան սենյակ:

«Տեղեկատվական անվտանգության բաղադրիչը կարևոր դեր է խաղում: Վերջին ժամանակահատվածում այդ գործոնի հետ կապված հարցերը փորձում ենք հանել առաջնային օրակարգ»,- ասել է Տ. Աբրահամյանը:


Սեմինարը շարունակվելու է նաև այսօր և վաղը, որի ընթացքում լրագրողները լինելու են նաև ԱՀ ՊԲ զորամասերից մեկում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search