Artsakhpress

Տնտեսական

Հարկային կարգապահության և ընթացիկ ծրագրերի շուրջ ֆիննախում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

ԱՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը նախօրեին հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցության է հրավիրվել:

Հարկային կարգապահության և ընթացիկ ծրագրերի շուրջ ֆիննախում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Հարկային կարգապահության և ընթացիկ ծրագրերի շուրջ ֆիննախում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունից՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների պլան-առաջադրանքների կատարման ընթացքի, 4-րդ եռամսյակում կանխատեսվող մուտքերի, «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքի շրջանակներում պարտավորությունների մարման գործընթացի ու «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումների» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:

Զեկույցներով հանդես են եկել կազմակերպական, հսկողական, եկամուտների հաշվառման և վերլուծության, օպերատիվ հետախուզության վարչությունների պետերը, արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության պետն ու հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարները:

Այնուհետև, ըստ ոլորտների, անդրադարձ է կատարվել հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների արձանագրված` հարկեր/իրացման շրջանառություն հարաբերակցության, աշխատողների միջին թվաքանակին, աշխատանքի վարձատրության, իրացման շրջանառությունների և մի շարք այլ ցուցանիշների մասով, որի հետ կապված Ա. Հարությունյանը հանձնարարել է հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների ղեկավարներին` վերհանված խնդիրների ուղղությամբ կանոնակարգված աշխատանքներ իրականացնելու նպատակով: Մասնավորապես, հարկ վճարողների կողմից վերոնշյալ ցուցանիշների իրական մեծությունների հայտարարագրումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել անհատական իրազեկման և բացատրական աշխատանքներ, քանի որ այսպիսի միջոցառումները մեծ արդյունավետություն են ապահովում:

«Մեր նպատակը ոչ թե տույժ-տուգանքներ նշանակելն է, այլ բացատրական աշխատանքներ իրականացնելու միջոցով հարկ վճարողների շրջանում հարկային կարգապահության սերմանումն ու հարկերի ինքնուրույն և ճիշտ վճարման մշակույթի ամրապնդումն է»,- ընդգծել է Արթուր Հարությունյանը՝ հավելելով, որ խիստ պատասխանատվության միջոցներ կկիրառվեն հարկերի վճարումից չարամտորեն խուսափող հարկ վճարողների նկատմամբ:

Անդրադառնալով «Հարկերի վճարումից խուսափելու և հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի իրականացման 2017 թվականի միջոցառումների» ծրագրին՝ Ա. Հարությունյանը պատասխանատուներին հանձնարարել է մինչև տարեվերջ շարունակել ծրագրով նախատեսված միջոցառումները` առանձնակի ուշադրություն դարձնելով գործատուների կողմից վարձու աշխատողների չձևակերպման, աշխատավարձերի թերհայտարարագրման և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտմանը:

Միաժամանակ, ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ամենօրյա աշխատանքներ տանել 2017 թվականի ծրագրավորված ցուցանիշների ապահովման ուղղությամբ` թույլ չտալով հարկ վճարողների կողմից ընթացիկ պարտավորությունների կուտակումներ:



     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search