Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում հայ օդաչուի մասին՝ Ջոզեֆ Հելլերի «Խորմանկություն 22» վեպի հիման վրա, այտնում է Variety-ն:
Ջորջ Քլունին սերիալ է նկարահանում ամերիկյան բանակի հայ օդաչուի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեռեւս հայտնի չէ, թե որ հեռուստաալիքը կստանա սերիալի ցուցադրման իրավունքը: Վեց տեսարանից կազմված սերիալի սցենարը Paramount Television-ի եւ Anonymous Content-ի համար գրել են Լյուկ Դեւիսը եւ Դեւիդ Միշոն, հայտնում է style.news.am-ը:
Ջոզեֆ Հելլերի «Խորմանկություն 22» վեպը հրատարակվել է 1961 թվականին: Ստեղծագործության գլխավոր հերոսը ԱՄՆ ՌՕՈւ-ի ռմբակոծիչային գնդի օդաչու է, կապիտան Իոսարիանը, որն Իտալիայի տարածքում կորցնում է իր ամբողջ անձնակազմին: Ողբերգությունից հետո նա փորձում է պատերազմից հեռանալ եւ տուն վերադառնալ՝ խելագարություն ձեւացնելով:
Վեպը երգիծական ոճով է գրված եւ հայտնի է որպես հակապատերազմական ստեղծագործություն: 1970 թվականին վեպի հիման վրա լիամետրաժ ֆիլմ է նկարահանվել:
Ինքը՝ Քլունին, «Խորմանկություն 22»-ում կխաղա գնդապետ Քեթքարթի դերը, մյուս դերակատարները դեռեւս չեն որոշվել: Դերասանը կլինի նաեւ սերիալը պրոդյուսերը: Սպասվում է, որ սերիալը էկրաններ կբարձրանա 2019 թվականից ոչ շուտ: