Artsakhpress

Հասարակական

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով

«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում Սումգայիթի ողբերգության 30-ամյա տարելիցին նվիրված երկու ծրագիր կիրականացվի, որոնք առաջիկայում կներկայացվեն հանրությանը:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին հանդես կգա նոր ծրագրերով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսում «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը նշեց, որ ծրագրերից մեկով փորձելու են 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը ներկայացնել ադրբեջանցիների աչքերով:

«Կփորձենք ներկայացնել միայն ադրբեջանցի վկաների ցուցմունքները, որոնք տրվել են քննչական և դատական լսումների ժամանակ: Այս պահին մեր տրամադրության տակ երեք քրեական գործերի նյութեր են: Վկայությունների հիմնական մասը տվել են հենց ադրբեջանցիները, և դա շատ կարևոր է: Եթե մենք կազմենք գիրքը, որի հիմնական նպատակը կլինի ապացուցել, որ Սումգայիթի ջարդերը եղել են կազմակերպված և համակարգվել են Ադրբեջանի ղեկավարության և հատուկ ծառայությունների կողմից, կտեսնենք, որ հենց ադրբեջանցիների վկայություններն էլ հաստատում են այդ փաստը: Այդպիսի վկայությունները ադրբեջանցիների կողմից շատ են նաև այն պատճառով, որ քրեական գործերի հիմնական մասի դատավարություններն անցնում էին Բաքվում և Սումգայիթում, և հայերը հիմնականում դրանց չեն մասնակցել: Հիմնական վկաները եղել են ադրբեջանցիները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Գրիգորյանը:

Երկրորդ նախագիծը կոչվում է «Սումգայիթի երեխաները»: Մարինա Գրիգորյանն ընդգծեց, որ իրենք հիմա փորձում են գտնել մարդկանց, ովքեր Սումգայիթի ջարդերի տարիներին երեխա են եղել, և կարողացել են փրկվել կոտորածներից` հանգրվանելով աշխարհի տարբեր երկրներում: «Փորձում ենք գտնել մարդկանց, ովքեր ականատես են եղել այդ դեպքերին, տեսել են իրենց ծնողների, հարազատների սպանություններն ու կտտանքները: Շատ բարդ թեմա է հոգեբանական իմաստով, որովհետև այդ սարսափելի իրադարձությունները նրանց վրա անդառնալի հետք են թողել, և հիմա նրանց համար դա հիշելը շատ դժվար է»,- նշեց նա:

Գրիգորյանը հավելեց, որ ցանկանում են անդրադառնալ նաև այդ տարիներին Սումգայիթում հայ երեխաների սպանություններին: «Մենք ունենք նման ապացույցներ: Մեր նախագծի կայքում դուք կարող եք տեսնել մի լուսանկար, որը վերցված է դատական նյութերից, և այնտեղ ներկայացված է շատ փոքրիկ երեխայի խոշտանգված դիակը: Իսկապես եղել են երեխաների սպանություններ, կան սարսափելի վկայություններ, թե ինչպես են երեխաներին սպանել: Կփորձենք այդ ամենը ներկայացնել մեկ ֆիլմում, ինչպես նաև շոշափել հարցը, թե ինչպես են Սումգայիթի կոտորածներն անդրադարձել հենց ադրբեջանցի երեխաների վրա, ովքեր ոչ միայն ականատես են եղել այդ ամենին, այլ նաև շատ վկայություններում նշվում է, որ այդ ջարդարարների թվում եղել են բազմաթիվ անչափահասներ` 14-17 տարեկան տղաներ, ինչպես նաև աղջիկներ: Մոսկվայում կայացած դատերից մեկի ժամանակ մեղադրյալներից մեկը 17 տարեկան էր: Դրա տեսանյութերը կան: Դատի ժամանակ այդ տղայի մայրը բացեիբաց հայտարարել է, որ դատարանում նստած են միայն կատարողները, իսկ կազմակերպիչներն անպատիժ են մնացել»,- ասաց Մարինա Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթի իրադարձությունները մեր անցյալը չեն, այլ ներկան են, և կլինեն ներկան այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է: Նրա խոսքով` այն հայատյաց քաղաքականությունը, որ այդ տարիներին իրականացրեց Ադրբեջանը, 30 տարվա ընթացքում ավելի է զարգացել, դարձել է ավելի բացահայտ: «Հենց այն ժամանակ դրվեց Ադրբեջանի հայատյաց քաղաքականության սկիզբը, որը մինչև հիմա շարունակվում է»,- եզրափակեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակը:

 


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search