Էներգետիկ նախագծերի քննարկման նպատակով ԵՄ-ի և Թուրքիայի պատվիրակությունների միջև հանդիպումը, որը պետք է կայանար նոյեմբերի 20-ին, Բրյուսելում, չեղարկվել է։
Էներգանախագծերի քննարկմանն ուղղված ԵՄ-Թուրքիա հանդիպումը չեղարկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Haber 7-ը։
Բանակցություններին Թուրքիայի պատվիրակությունը պետք է գլխավորեր էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, փոխանցում է 1in.am-ը:
Հանդիպումը, որը հանդիսացել է կարևոր Թուրքիայի հետ ԵՄ կապերի ակտիվացման պլանում, չեղարկվել է «որոշակի դժվարությունների պատճառով»։
Հանդիպման անցկացման նոր ամսաթվի մասին չի հաղորդվում։