Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը բրոնզե մեդալակիր է դարձել Բելգիայի Սինտ-Նիկլաս քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:
Աշխարհի Գավաթ. Յանա Եգորյանը՝ բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսաստանի հավաքականի առաջատարը երրրորդ տեղն է գրավել թրամարտի անհատական պայքարում: Հայ մարզուհին հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ուկրաինացի Օլգա Խարլենին: Վերջինս էլ եզրափակիչում ուժեղ է գտնվել իտալուհի Ռոսելա Գրեգորիոյից եւ նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը: Երկրորդ բրոնզե մեդալը բաժին է հասել Իտալիան ներկայացնող Իրեն Վեկիին:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի կիսաեզրափակիչում Օլգա Խարլենին հաղթել էր հենց Յանա Եգորյանը: