Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Մեւլութ Չավուշօղլուի եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆի եռակողմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին թուրքական առողջարանային Անթալիա քաղաքում:
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները Անթալիայում կհանդիպեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախարարական բանակցությունների հիմնական հարցը կլինի Սիրիայի ճգնաժամի հետագա կարգավորումը:
Նախարարները առաջին անգամ չեն հանդիպում այս ձեւաչափով, նախորդ հանդիպումները տեղի են ունեցել անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում: Այդ ժամանկ կողմերը համաձայնել էին «վերակենդանացնել» Սիրիայի կարգավորման գործընթացը: Արդյունքում՝ մեկ ամիս անց, Ղազախստանի մայրաքաղաքում գործարկվեց Աստանայի ձեւաչափը:
Այս տարվա 10 ամիսների ընթացքում աստանյան 7 հանդիպումներ են եղել, բավական աշխատանք է կատարվել: Կարգավորվել է Սիրիայի 4 անվտանգության գոտիների գործունեությունը՝ հարավ-արեւմուքտում, Արեւելյան Գուտայում, Հոմս քաղաքի շրջանում, Իդլիբ նահանգում:
Մեկ այլ կարեւոր ձեռքբերում է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի կողմից, որպես Սիրիայում համերաշխության երաշխավորների, Սիրիայում հրադադարի ռեժիմի վերահսկման եռակողմ մեխանիզմի ստեղծումը: