Artsakhpress

Միջազգային

Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը։

Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը

Էրդողանը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության հարցը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքից եկող առավելագույն սպառնալիքի ժամանակաշրջանում ՆԱՏՕ-ի ղեկավարությունը 2015 թվականին որոշում է ընդունել Թուրքիայից զենիթա-հրթիռային համակարգերը հետ կանչելու մասին, և Թուրքիայի նախագահի կարծիքով՝ հասկացնել տվել, որ աջակցություն չի ցուցաբերի Անկարային հարձակման դեպքում։

«Երբ Թուրքկան սկսեց բանակցությունները ՀՕՊ համակարգի ամրապնդման նպատակով ռուսական С-400 համալիրների գնման հարցով, ՆԱՏՕ-ի մի շարք առաջատար երկրներ սկսեցին քննադատել Անկարային»,-հավելել է նա՝ նշելով, որ այդ ամենը հաստատում է ՆԱՏՕ-ի ներսում խնդիրների առկայությունը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան ունի ազգային անվտանգության սպառնալիքների կանխման լիարժեք իրավունք, որը, նրա կարծիքով՝ գալիս է մասնավորապես քրդական PYD և PKK կազմակերպություններից։

Էրդողանը խոստացել է, որ Թուրքիան ոչ միայն կավարտի գործողությունն Իդլիբում, այլև ահաբեկիչերից կազատագրի սիրիական Աֆրին և Մյունբիչ շրջանները, որոնք վերահսկվում են PYD-ի կողմից։

«Թուրքիան հարվածներ է հասցնում ազգային անվտանգության սպառնալիքի աղբյուրներին նաև հարևան Իրաքում, այդ թվում Ղանդիլ շրջանում»,- 1in.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան հետ է կանչում իր զինվորականներին Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններից, քանի որ իրեն ու Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկերել էին որպես թշնամի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը թուրքական կողմին նամակ է ուղղել՝ հայցելով ներողամտություն։


     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search