Վլադիկավկազում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի «Ալաններ» միջազգային մրցաշարում հայ ըմբիշները մրցումային առաջին օրը մեդալներ չեն նվաճել։
Ալաններ-2017․ Մրցումային առաջին օրը հայ ըմբիշները մեդալներ չեն նվաճել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալին մոտ է եղել Միհրան Ջաբուրյանը, սակայն նա 0։10 հաշվով պարտվել է ռուսաստանցիի Արտյոմ Գեբեկովին։
Հաջողությանը մոտ էր նաև 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանին, ով նույնպես կարող էր երրորդ մրցանակակիր դառնալ, սակայն որոշիչ գոտեմարտում 0։6 հաշվով տանուլ է տվել գոտեմարտը ռուսաստանցի Ացամազ Սանակոևին։
Այսօր մրցագորգ են դուրս եկել 61-70-86-125 կգ քաշային ըմբիշները։
Հիշեցնենք` «Ալաններ» մրցաշարի մրցանակային հիմնադրամը 80 հազար դոլար է կազմում, հաղթողը կստանա 5000, 2-րդ ու 3-րդ մրցանանակիրներն էլ՝ 2000 ու 1000 դոլար: