Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, նոյեմբերի 20-ին նշում են այսպես կոչված պլատինե հարսանիքն, ինչպես անվանվում Է ամուսնության 70-ամյակը:
Եղիսաբեթ Բ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նշում են պլատինե հարսանիքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի գահին ներկայիս թագուհու նախորդներից ոչ մեկին դեռ բախտ չի վիճակվել ընտանեկան դաշնի այդքան ծանրակշիռ հոբելյան տոնել:
Տակավին հոկտեմբերին Բուկինգհեմի պալատը հասկանալ Էր տվել, որ հոբելյանի օրը ոչ մի կարգի հրապարակային հանդիսություններ չեն նախատեսվում: 91-ամյա Եղիսաբեթը եւ 96-ամյա Ֆիլիպը պետք Է այդ օրն անցկացնեն Վինձորի դղյակում:
Սակայն Sky News հեռուստաալիքը հայտնել Է, որ թագակիր զույգն, այնուամենայնիվ, տոնական հանդես կկազմակերպի մերձավոր բարեկամների եւ թագավորական ընտանիքի անդամների համար: Նոյեմբերի 18-ին Բուկինգհեմի պալատը հրապարակել Է 91-ամյա թագուհու եւ նրա 96-ամյա ամուսնու պաշտոնական լուսանկարը, որն արվել Է նրանց պլատինե հարսանիքի առթիվ: