Իտալիայի Տարվիզիո քաղաքում շարունակվում է շախմատի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունը
Շախմատ Մ20. Հայկ Մարտիրոսյանն ԱԱ-ի 6 տուրից հետո 8-րդ տեղում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Վեց տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը 4.5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
Մանուէլ Պետրոսյանը նույնքան միավորով 16-րդն է, Տիգրան Հարությունյանը 2 միավորով՝ 121-րդը: Սիրանուշ Ղուկասյանն աղջիկների պայքարում 3.5 միավորով զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը:
Այսօր կկայանան յոթերորդ տուրի պարտիաները: Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 25-ին: