ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժել երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակից:
ԼՂ-ի շուրջ համագործակցությունը չի տուժել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակից. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին նոյեմբերի 20-ին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ գործերում տեղի ունեցողից»,- ասել Է նա: