Բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը հաղթել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը:
Թենիսի ATP տարվա ամփոփիչ մրցաշարում հաղթել է Գրիգոր Դիմիտրովը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակչում նա 7:5, 4:6, 6:3 հաշվով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին:
Բուլղարացին դարձել է վերջին 19 տարում առաջին թենիսիստը, ում հաջողվել է հաղթել այդ մրցաշարում առաջին փորձից: Դիմիտրովը 2017 թվականին հաղթել է երեք մրցաշարերում՝ Բրիսբենի, Սոֆիայի և Ցինցինատիի:
Տարին նա ավարտել է աշխարհի երրորդ ռակետի կարգավիճակով: