Կանադացի հայտնի հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանն արժանացել է Հնդկաստանի Միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին կինոյի զարգացման մեջ զգալի ավանդի համար:
Ռեժիսոր Ատոմ Էգոյանին Հնդկաստանում կպարգեւատրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հաջողակ ռեժիսոր, գրող եւ պրոդյուսեր Ատոմ Էգոյանը զգալի ավանդ է ներդրել համաշխարհային կինոյի զանգվածային եւ այլընտրանքային ժանրում: Նրա աշխատանքներն առանձնանում են ֆիլմերի ստեղծման նոր տեխնոլոգիական լուծումների օգտագործմամբ եւ բազմաթիվ էմոցիաներ արտահայտող թեմատիկ բազմազանությամբ»,- նշված է աղբյուրում, հայտնում է news.am-ը :
Ատոմ Էգոյանը Հայաստանի պատմությունն ուսումնասիրել է Տորոնտոյի համալսարանում սովորելու տարիներին: Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեման կինոռեժիսորի աշխատանքներում առանցքային է դարձել, նշված է կինոփառատոնի կայքում:
Հնդկաստանում 48-րդ Միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է 2017 թվականի նոյեմբերի 20-ին Գոայում: