Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սոչի կատարած այցի ընթացքում, բացի Սիրիայի հարցով եռակողմ հանդիպմանը մասնակցելու, նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում կունենա:
Սոչիում ՌԴ եւ Իրանի նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Պարվիզ Իսմաիլին, հայտնում է news.am-ը:
«Ռուհանին չորեքշաբթի Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով, մեկօրյա այցով կմեկնի Սոչի մասնակցելու Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների նիստին: Բացի այդ նիստից, Իրանի նախագահը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա ռուս եւ թուրք գործընկերների հետ», -Twitter-ում գրել է Իրանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալը:
Նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Սոչիում: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի սիրիական հակամարտության կարգավորման հարցը` հաշվի առնելով Աստանայի ձեւաչափով համատեղ աշխատանքը: