Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել Է ուսումնանյութական բազայի ռազմական օբյեկտների նախապատրաստումը ուսուցման ձմեռային շրջանին:
Հայաստանում ավարտվել Է ռուսական ռազմակայանի օբյեկտների նախապատրաստումը ուսուցման ձմեռային շրջանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մեկ ամսվա ընթացքում շարժական ուսումնանյութական բազայի նորոգման ու վերականգնման միջոցառումներ են անցկացվել ստորաբաժանումներում, դասարաններում, զորանոցներում, «Կամխուդ» «Ալագյազ» զորափորձարաններում եւ վրանային ճամբարներում:
Նախապատրաստական շրջանում զինվորական ավանների տարածքում իրականացվել են տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների, տակտիկական դաշտերի, հրաձգարանների, տանկադրոմների եւ ավտոդրոմների նախապատրաստման 500-ից ավելի միջոցառումներ ու խնդիրներ: Այդ թվում՝ անցկացվել Է ավելի քան 5 կիլոմետր մալուխ, վերականգնվել են 2 հազարից ավելի թիրախներ, սպասարկվել են 200-ից ավելի ամբարձիչներ, ներկվել են ավելի քան 3 հազար հատուկ օբյեկտներ, մարզասարքեր եւ ուսումնանյութական բազայի համալիրներ:
Ուսուցման ձմեռային շրջանի սկսվելուց առաջ զորափորձարաններում շուրջ հարյուր վրան Է փոխարինվել զինծառայողների բնակության համար, կուտակվել Է կարծր վառելիք, սարքավորվել Է ջեռուցման ավելի քան 50 կետ եւ այլն: Ընդամենը ռուսական զորամիավորումում ուսումնանյութական բազայի նախապատրաստման միջոցառումներում ներգրավվել են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա: