Artsakhpress

Քաղաքական

Լավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին. Նալբանդյան

«Խնդիրն այն է, որ պետք է գործը խոսքերի հետ համընկնի և չշեղվի դրանցից։ Ադրբեջանի հրապարակային հայտարարությունները տարբերվում են նրանց գործողություններից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգվում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ կողմնակից է հակամարտության շուտափույթ կարգավորմանը:

Լավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին. Նալբանդյան

Լավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին. Նալբանդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Նախարարը հիշեցրեց կարգավորմանն ուղղված մի քանի այդպիսի դեպքեր. « Կազանի նախօրեին մենք ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ ունեցանք, որպեսզի համաձայնեցնենք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացվեր նախագահներին: Գագաթաժողովից տասը օր առաջ մենք ստացանք ուղեկցող նամակ՝ ներառյալ տեքստերը, որտեղ հստակ ներկայացված էր, որ պայմանավորվածության համաձայն տեքստերի մեջ փոփոխություններ չեն լինելու, բայց ադրբեջանցիները Կազան եկան 12 փոփոխություններով՝ նահանջելով մեկ քայլ հետ, հայտնում է panorama.am-ը:

Սա առաջին անգամը չէր, դրանից առաջ եղել է Սոչիում 2011-ի մարտին, նույնը եղել է հոկտեմբերին Աստրախանում, 2010-ի հունիսին Սանկտ Պետերբուրգում: Դա եղել էր նաև Կազանից հետո: Չանդրադառնամ բոլոր հանդիպումներին, պարզապես հիշեցնեմ, որ բառացիորեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում մենք որոշակի համաձայնություններ ձեռք բերեցինք, բայց հետո նրանք հայտարարեցին, որ որևէ բանի շուրջ էլ չեն համաձայնել: Նրանք հայտարարեցին, թե թյուրըմբռնում է եղել»։

Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ-ում համանախագահող երկիրը չորս անգամ կապ էր հաստատել ադրբեջանական կողմի հետ, նրանք ամեն անգամ հաստատել են, որ այո մենք համաձայն ենք, որ ֆինանսավորվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմի ընդարձակումը, բայց չորս ագամ ԵԱՀԿ բյուջետային հանձնաժողովում արգելափակել են այդ հարցը:

«Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը  մի քանի անգամ  համաձայնել են նաև դադարեցնել կրակը շփման գծում, բայց ինչ, ամեն ճիշտ ու սուտ գործածելով ադրբեջանցիները փորձում են հետ նահանջել այդ համաձայնություններից: Ես կրկնում եմ,  լավ կլիներ, որ Ադրբեջանի խոսքերը համապատասխանեին գործերին»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Նալբանդյանն ասաց, որ  Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները հասնելու համար հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search