Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի մասնակից երկրների վիճակահանությունը նոյեմբերի 20-ին կայացել Է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ, տեղեկացնում Է Sputnik-ը:
Մանկական Եվրատեսիլ 2017. Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա չորրորդը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երգի մանկական տասնհինգերորդ ամենամյա մրցույթը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում: Այս տարվա կարգախոսն Է՝ «Վառ շողա» Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը: Շոուն կբացի Կիպրոսի ներկայացուցչուհի Նիկոլ Նիկոլաուն, իսկ այն կեզրափակի Իտալիայի ներկայացուցչուհի Մարիա Իսիդե Ֆիորեն: