Նոյեմբերի 22-ին Արցախում կդիտվի ամպամած եղանակ: Սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Արցախում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից:
Քամին կլինի արևմուտքից՝ 3-8 մ/վ արագությամբ, իսկ առանձին շրջաններում էլ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ. կդիտվի ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի + 5 +8 աստիճան, ցերեկը՝ +8 +13: Նոյեմբերի 23-24-ն Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-26-ն աստիճանաբար կնվազի մինչև 8-10 աստիճան: