Ավելի վաղ հայտնել էինք, որ բասկետբոլի հավաքականի առաջատար խաղացող Ռայան Բոաթրայթը հեռացվել է ազգային թիմից ոչ պատշաճ պահվածքի պատճառով:
Հայտնի է, թե ով կփոխարինի Բոթրայթին բասկետբոլի Հայաստանի հավաքականում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բոթրայթի պարտականություններն ազգային հավաքականում կկատարի խաղարկող Ամիրան Ամիրխանովը, ով երկար տարիներ ընգրկված է մեր ընտրանու կազմում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
Ամիրխանովն իր հերթին նշեց, որ թիմը պատրաստ է առաջիկա խաղերին թե' ֆիզիկապես և թե' հոգեպես.
«Առաջիկա ստուգատեսից առաջ կորուստներ ունենք, բայց դրանք մեզ միայն ավելի ուժեղ կդարձնեն: Ամբողջ թիմով մտածում ենք միայն լավ ելույթի և հաղթանակի մասին:
Մեր թիմին ութ նոր երիտասարդ խաղացող է միացել, նրանք ցանկանում են հաստատվել ու լավագույնս դրսևորել իրենց: Լավատեսորեն ենք տրամադրված»,- ասաց Ամիրխանովը:
Հիշեցնենք` բասկետբոլի հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: Թիմն այսօր գիշեր կուղևորվի Տիրանա, որտեղ նոյեմբերի 23-ին ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհանդիպի Դանիային: