Artsakhpress

Քաղաքական

ՌԴ-ն փորձում է Մոսկվա տեղափոխել ԼՂ շուրջ բանակցային գործընթացը, «առաջիկա տարիներին կանխարգելել արյունահեղությունը». Взгляд

«Քառօրյա պատերազմը», կարծես թե, անսպասելի էր բոլորի համար, բացառությամբ հակամարտության կողմերի, ովքեր լավ հասկանում են, որ չնայած միջազգային միջնորդների մի շարք ջանքերին, շփման գծում ամեն վայրկյան կարող է նորից ռազմական գործողություններ սկսվել։

ՌԴ-ն փորձում է Մոսկվա տեղափոխել ԼՂ շուրջ բանակցային գործընթացը, «առաջիկա տարիներին կանխարգելել արյունահեղությունը». Взгляд

ՌԴ-ն փորձում է Մոսկվա տեղափոխել ԼՂ շուրջ բանակցային գործընթացը, «առաջիկա տարիներին կանխարգելել արյունահեղությունը». Взгляд

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Взгляд» պարբերականը։

«Ռուսաստանը, ով ԼՂ հակամարտության հարցում հանդես է գալիս որպես երաշխավոր երկակի դիրքորոշում ունի այս հարցում՝ փորձում է  պահպանել ուժերի հավասարակշռությունը և՛ Հայասանի, և՛ Ադրբեջանի հետ։  Բացի այդ, Մոսկվան կարծում է, որ Բաքվի հետ ռազմական շփումներ չունենալու դեպքում, ռուսական արտահանումը միանգամից կփոխարինվի կամ Թուրքիայով, կամ Իսրայելով, որը դեմ է Ռուսաստանի պետական շահերին։

ԼՂ հարցում համատեղ փոխզիջումային լուծում գտնելու բացակայության պայմաններում, ռուսական դիվանագիտությունն ուղղված  է ստատուս քվոյի աջակցմանն, որը ավելի դժվար է  պահել, քան թվում է։ Չափազանցություն չի լինի ասել, որ և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը չեն դադարում նոր պատերազմի պատրաստվել, որը կարող է ավելի շատ զոհերի հանգեցնել։

Ադրբեջանի  պաշտոնյաների կողմից ԼՂ հարցում որևէ փոխզիջում կարող է լուրջ հետևանքներ ունենալ հանրապետության ներսում նրանց հեղինակության վրա»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ գրել է հոդվածագիրը։

Պարբերականը գրում է, որ չնայած  հակամարտող կողմերի կողմից արված հայտարարություններին, նրան  գիտակցում են, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում  չունի ու չի էլ կարող ունենալ։

«ԼՂ հակամարտության էսկալացիան կդառնա ոչ միայն տարածաշրջանի զարգացումը զսպող գործոն, այլ  կհագեցնի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման։

2016թ-ի ապրիլի փորձը և ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու գործընթացում նշանակալից ձեռքբերումների բացակայությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ակնհայտորեն չարդարացրեց սպասելիքները և չի կարող դիտարկվել բանակցությունների համար որպես արդյունավետ միջազգային հարթակ»,-նշված է հոդվածում։ 

Պարբերականը նշում է,  որ  Ռուսաստանը վերջին շրջանում Հարավային  Կովկասի ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է նախաձեռնում, որոնք ուղղված են երեք հիմնական նպատակների՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմականացման ֆոնին թույլ չտալ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում։ 

Այստեղ հիշենենք, որ Ռուսաստանը ջանքեր ունի նաև այդ ռազմականացման մեջ:

Պարբերականը հույս ունի, որ կվերանայվի ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ ձևաչափերի շրջանակում միջազգային միջնորդների դերը, հետագայում Մոսկվա տեղափոխել բանակցային գործընթացը։ Երրորդը՝ նոր ճանապարհային քարտեզի հարցում  ընդհանուր մոտեցումներ գտնելու փորձ. եթե չկարգավորի այդ բարդ և ձգձգված հակամարտությունը,  առաջիկա տարիներին առնվազն կկանխարգելի արյունահեղությունը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search