Գերմանիայի մի քանի դաշնային հողերում հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը 6 տղամարդու է ձերբակալել, որոնք ենթադրաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ են: Դաշնային հողերի գերատեսչությունների մոտ 500 աշխատակիցներ քրեական գործերով խուզարկություններ են կատարել Կասելի, Հանովերի, Էսենի եւ Լեյպցիգի 8 բնակարաններում:
Գերմանիայում ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով 6 սիրիացի է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: DW-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներին կասկածում են հասարակական վայրերից մեկում ահաբեկչական գործողություններ պատրաստելու մեջ՝ զենքի կամ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ, հայտնել է Մայնի Ֆրանկֆուրտի դատախազության ներկայացուցիչը: Կասկածյալներից ոստիկաններն առգրավել են նրանց փաստաթղթերը, բջջայինները եւ համակարգիչները, փոխանցում է News.am-ը:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ ձերբակալված սիրիացիները 20-ից մինչեւ 28 տարեկան են: Նրանցից 4-ը Գերմանիա է եկել 2014 թվականի դեկտեմբերին, 2-ը՝ 2015-ի ամռան վերջին՝ խնդրելով քաղաքական ապաստան տրամադրել:
Die Welt-ը հայտնում է, որ իրավապահները սիրիացիների հետքի վրա են դուրս եկել այլ փախստականներից տեղեկություն ստանալով, որոնք հայտնել են, որ կասկածյաները Սիրիայում մարտնչել են ԻՊ-ի կողմում: Դատախազությունն այս տեղեկությունները դեռեւս չի հաստատել: