Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Արմեն Հակոբյանն ու Գեղամ Թորգոմյանն անմասն մնացին մեդալներից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտան 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը և Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Որակավորման փուլում Արմեն Հակոբյանը երկու րոպեից էլ պակաս ժամանակում պարտության մատնեց ամերիկացի Ջոն Մոսինգին և 1/8 եզրափակչում հանդիպեց թուրք Մուրադ Դագի հետ: Այս գոտեմարտում մրցավարները նախապատվությունը տվեցին Արմեն Հակոբյանի մրցակցին:
Գեղամ Թորգոմյանն առաջին գոտեմարտում տանուլ տվեց բելառուսցի Զախար Դիմչենկոյին: Այնուհետև թուրք և բելառուս ըմբիշները չհասան եզրափակիչ, և մեր մարզիկները զրկվեցին մեդալի համար պայքարելու հեռանկարից: