Իրաքի Տուր Հումարտու քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 32-ի:
Իրաքում ահաբեկչության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 32-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Առնվազն 75 մարդ վիրավորվել է, հաղորդում է AP- ն՝ վկալակոչելով Իրաքի պաշտոնյաներին:
Մահացածների թվում անվտանգության ուժերի վեց անդամներ են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչը քաղաքի շուկայում բեռնատարի վրա պայթեցրել է իրեն: Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: Քաղաքը Բաղդադից 210 կմ հյուսիս է գտնվում: