ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:
Թրամփը և Պուտինը քննարկել են սիրիական հակամարտությանն առնչվող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան լրատվական ծառայությունը: Հաղորդվում է, որ երկու երկրների նախագահների օրակարգում են եղել Սիրիային, Իրանին, Հյուսիսային Կորեային և Ուկրաինային առնչվող հարցեր: Associated Press-ը նշում է, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը հետևում է Սոչիում կայացած Պուտին-Բաշար ալ Ասադ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են Սիրիայում հակամարտությանն վերաբերող խնդիրներ: