Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին, ինչպես նաև այդ առնչությամբ Ռուսաստանի հակաքայլերին:
Չեխիայի նախագահը դեմ է ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից կիրառվող փոխադարձ պատժամիջոցներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին Զեմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: «Դուք բոլորդ էլ լավ գիտեք, որ բավականին երկար ժամանակ ես դեմ եմ եղել պատժամիջոցներին: Դա վերաբերվում է ինչպես ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին, այնպես էլ ԵՄ-ի դեմ Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած հակաքայլերին»,- նշել է Զեմանը: Նա շեշտել է, որ չնայած ստեղծված պայմաններին, Ռուսաստանի և Չեխիայի միջև վերջին շրջանում աճել են փոխադարձ արտահանումն ու ներկրումը, ինչպես նաև ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Չեխիա: