Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է: