Artsakhpress

Քաղաքական

Թուրքական PR գործակալ Ռոն Թորոսյանի հայրը և նախնիները հայեր են. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես մի հոդված էի գրել Նյու Յորքի 5W հանրային կապերի ընկերության նախագահ Ռոն Թորոսյանի մասին, որը 60 հազար դոլարի պայմանագիր էր կնքել, որպեսզի PR աշխատանքներ կատարի Թուրքիայի Հանրապետության համար Միացյալ Նահանգներում:

Թուրքական PR գործակալ Ռոն Թորոսյանի հայրը և նախնիները հայեր են. Հարութ Սասունյան

Թուրքական PR գործակալ Ռոն Թորոսյանի հայրը և նախնիները հայեր են. Հարութ Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ես գրել էի, որ չգիտեմ, թե արդյոք Թորոսյանն ազգությամբ հայ է, թե պարզապես կրում է հայկական ազգանուն, քանի որ որոշ հրեաներ և իրանցիներ նույնպես ունեն հայկական ազգանուններ: Նախքան նախորդ հոդվածիս գրելը ես փորձել էի կապվել նրա հետ և երկու ձայնային հաղորդագրություն թողել նրա գրասենյակում, սակայն նա չէր պատասխանել իմ հեռախոսազանգերին:

Այդ հոդվածը գրելուց հետո, ես Ռոն Թորոսյանից մի քանի էլեկտրոնային նամակներ և հեռախոսազանգեր ստացա: Սակայն, նա խնդրեց չհրապարակել մեր հեռախոսազրույցները: Ես նաև բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների հայերից, որոնք ծանոթ էին Թորոսյանների ընտանիքին:

Միաժամանակ նկատեցի, որ որոշ ընթերցողներ մեկնաբանություններ էին թողել որոշ կայքերում տեղադրված իմ հոդվածի տակ՝ պնդելով, որ Թորոսյանը հայ չէ, այլ պարզապես հրեա կամ իրանցի, որը կրում է հայկական ազգանուն: Այս մեկնաբանների ենթադրությունների հիմքում ընկած էր այն փաստը, որ համացանցում բոլոր հոդվածներում Թորոսյանի մասին հիշատակում են որպես հրեայի և նշում նրա ակտիվ գործունեությունն ու մասնակցությունը հրեական հարցերում և կազմակեպություններում:

Սակայն, մի կանադահայ, որը նախկինում ապրել է Երուսաղեմում, ինձ տեղեկացրեց, որ ինքն այդ քաղաքում մեծացել է Ռոնի հոր՝ Հարութ Թորոսյանի հետ, որն այժմ բնակվում է Նյու Յորքում: Ռոնի պապը Ոսկան Թորոսյանն էր, իսկ տատը՝ Մարիամը:

Ոսկանն ու նրա ընտանիքը ապրել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի տարածքում: Ոսկանը որպես վարպետ աշխատել է պատրիարքարանում: Ռոնի հայրը հաճախել է Սրբոց Թարգմանչաց հայկական վարժարան: Եվ հայրը, և պապը եղել են ՀՄԸՄ-ի անդամներ (հայկական մարմնամարզական և սկաուտական կազմակերպություն): Ոսկանը եղել է նաեւ ՀՅԴ-ի հավատարիմ անդամ:

Քանի որ Ռոնի հայրն ամունացած էր հրեա կնոջ հետ, ապա հրեական համայնքը Ռոնին համարում է հրեա: Նա մեծացել է որպես հրեա և իրեն համարում է հրեա և ոչ թե հայ: Ես շատ բան իմացա Ռոնի ընտանեկան ընկերներից և հոր դասընկերներից նրա հարազատների ու նրանց կյանքի մասին, սակայն Ռոնի անձնական կյանքի գաղտնիության պահպանման համար, ես որոշեցի այլ մանրամասներ չհրապարակել: Միայն նշեցի նրա հորը և նախնիներին, որպեսզի ապացուցեմ, որ նա մասնակիորեն հայկական ծագում ունի, այլ ոչ թե իրանցի է, կամ ամբողջովին հրեա:

Հետաքրքիր է, որ էլեկտրոնային նամակներից մեկում, որը Ռոն Թորոսյանը ուղարկել էր իմ առաջին հոդվածից հետո, նա հայտարարել է. «Ես հրեա էմ: Ես ծնվել եմ Ամերիկայում և մեծացել հրեական ընտանիքում, իսկ իմ երեխաներին հպարտությամբ կրթում եմ հրեական ցերեկային դպրոցներում: Ես ինձ երբեք հայ չեմ համարել: Դուք իրականացնում եք զավեշտալի, անհեթեթ և քայքայիչ տգեղ լակմուսային քննություն»: Նա խնդրել է, որ իր նամակի մնացած հատվածը չհրապարակեմ:

Ես պատասխանեցի Թորոսյանի նամակին. «Շնորհակալ եմ, որ վերջապես կապ հաստատեցիք ինձ հետ: Կցանկանայի, որ Դուք պատասխանած լինեիք իմ երկու հեռախոսային հաղորդագրություններին, որոնք ես ուղարկել էի անցած ամիս: Հրեա զգալը Ձեր ընտրությունն ու որոշումն է, որը ես հարգում եմ: Այնուամենայնիվ, հրեա լինելը չի ազատում Ձեզ Ցեղասպանությունը ժխտող երկրի համար PR անելու անընդունելիությունից, անկախ նրանից, թե Դուք հրեա եք, հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ: Հայկական և հրեական էթնիկ ծագում ունենալը Ձեզ դարձնում է ինչպես Հոլոքոստի, այնպես էլ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդ, որը կրկնակի բեռ է դնում Ձեզ վրա՝ հատկապես զգայուն լինելու Ցեղասպանությունը ժխտողների հանդեպ: Միայն այն պատճառով, որ դուք փող եք աշխատում PR անելով Ցեղասպանությունը ժխտողների համար, չի արդարացնում Ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը: Ինչպես նշել էի իմ հոդվածում, Դուք ինքներդ քննադատել էիք նրանց, որոնք PR էին անում բռնապետերի համար: Միչդեռ հիմա Ձեզ են վճարում PR անելու բռնապետ Էրդողանի համար: Եթե Դուք կարծում եք, որ Էրդողանը բռնապետ չէ, ուրեմն Դուք այն սակավաթիվ մարդկանցից մեկն եք, որոնք  այդպես են մտածում...»:

Ռոն Թորոսյանը պատասխանեց իմ նամակին. «Քննադատեք ինձ ինչքան ուզում եք: Սակայն, խնդրում եմ առաջ մի քաշեք իմ ընտանիքի կամ իմ ազգային պատկանելության մասին Ձեր տեսակետները: Ես ինձ երբեք հայ չեմ համարել իմ ամբողջ կյանքի ընթացում»:

Պետք է տեղեկացնեմ Ռոն Թորոսյանին, որ ես տարիներ շարունակ տասնյակ հոդվածներ եմ գրել, քննադատելով բոլոր նրանց, անկախ նրանց ազգությունից, որոնց թուրքական իշխանությունները վարձել են լոբբինգի կամ հանրային կապերի նպատակով: Անընդունելի է փողի համար ներկայացնել Թուրքիան, մի երկիր, որը ղեկավարում է բռնապետը, ոտնահարում է իր քաղաքացիների իրավունքները և ժխտում Հայոց ցեղասպանությունը.

Հետաքրքիր է, որ 2010 թ. հունիսին, մինչ Թուրքիայի հետ Թորոսյանի PR պայմանագրի ստորագրումը, նա հակաթուրքական բողոքի ցույց էր կազմակերպել Մանհեթենում, թուրքական մարդասիրական նավատորմի վրա իսրայելցի զինվորների հարձակումից հետո: Մեջբերվում է նրա հայտարարությունը. «այն, ինչ այսպես կոչված խաղաղ ակտիվիստներն արեցին թուրքական նավի վրա, ոչ այլ ինչ էր, քան խորամանկորեն մշակված հակահրեական մաքրագործում»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search