Artsakhpress

Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան կարգավորման հարցում մաքոքային դիվանագիտություն է կիրառում. «Российская газета»

«Российская газета»-ն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու ու Հայաստան կատարած այցելությանն ու գրել, որ ՌԴ ԱԳՆ-ն կրկին մաքոքային դիվանագիտության է կիրառում և Հարավկովկասյան պետություններ ուղևորություն իրականացնում այն ակնկալիքով, որ կարող է վերականգնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող խաղաղ գործընթացը:

ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան կարգավորման հարցում մաքոքային դիվանագիտություն է կիրառում. «Российская газета»

ՌԴ ԱԳՆ-ն ղարաբաղյան կարգավորման հարցում մաքոքային դիվանագիտություն է կիրառում. «Российская газета»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինչպես և Բաքվում, Հայաստանում Սերգեյ Լավրովը հերթական անգամ հաստատեց, որ որևէ նոր, հատուկ նախաձեռնություններով հանդես չի գալու. խաղաղ համաձայնության հասնելու վերաբերյալ բոլոր քայլերը ներառվել են «Մադրիդյան սկզբունքներում», հետո դրանք պարզաբանվել են, այդ թվում և ճանապարհային քարտեզի տեսքով՝ 2011թ Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ»,-գրել է հոդվածագիրը, հայտնում է panorama.am-ը։

Թերթը գրում է, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց դրված են սեղանին, սակայն դրանք չեն իրագործվում,  քանի որ կողմերը յուրովի են մեկնաբանում սկզբունքները։

«Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում «լուծումների» հնարավոր տարբերակների վերաբերյալ արտահոսքերը բուռն արձագանքի են արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում»,-գրել է թերթը:

Բանակցությունների մոտ գտնվող դիվանագիտական աղբյուրը «Российская газета»-ին տեղեկացրել է, որ կողմերը համաձայն են այն հարցի շուրջ, որ հակամարտության գոտում պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր՝ շփման գծում մոնիթոինիգ իրականացնելու համար։

«Սակայն մինչև հիմա համաձայնություն չկա, թե ո՞ր փուլում և ի՞նչ ձևաչափով է անցկացվելու ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն, ինչպե՞ս համատեղել  ԼՂ-ից գրաված տարածքների վերադարձը Հայաստանի և Ղարաբաղի միջև միջանցք ստեղծելու հետ և ինչպիսի՞ն է լինելու այդ միջանցքը»,-նշել է աղբյուրը։

Ավելին դիվանագիտական աղբյուրը նշել է, որ եթե ռազմական գործողությունները չվերսկսվեն, ապա այսօրվա դրությամբ դա կարելի է  հաջողություն համարել։

Պարբերականը նշում է, որ Լավրովը կոչ էր արել հակամարտող կողմերին շարունակել բանակցային գործընթացում «ոտքը գազի սեղմակին  դնել»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search