Artsakhpress

Քաղաքական

Մենք իրավունք չունենք «և,և» մոտեցումը փոխարինել «կամ,կամ»-ով․ Ստեփանակերտը ողջունում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը, ամենայն հավանականությամբ, կլինի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Պաշտոնական Արցախը ողջունում է համաձայնագրի ստորագրումը:

Մենք իրավունք չունենք «և,և» մոտեցումը փոխարինել «կամ,կամ»-ով․ Ստեփանակերտը ողջունում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

Մենք իրավունք չունենք «և,և» մոտեցումը փոխարինել «կամ,կամ»-ով․ Ստեփանակերտը ողջունում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դժվար է կանխորոշել, թե ինչպիսին կլինի ապագան: Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ ժամանակն է «և,և»-ի ընտրությանն անցնելու, չհրաժարվելու բոլոր այն հնարավոր հարթակներից, որտեղ մենք կարող ենք մասնակցություն ունենալ: «Ինչպիսին կլինի ապագան, դժվար է կանխորոշել, որովհետև միշտ չէ, որ այն ակնկալիքները, որոնցով մենք գնում ենք որևէ համաձայնության, տալիս են իրենց դրական արդյունքները: Հուսանք, որ այն բարենպաստ կլինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի համար:

Ինչ վերաբերում է ԱլԳ հռչակագրի տեքստին, որտեղ խոսք է գնում տարածքային ամբողջականության մասին, Արզիկ Մխիթարյանի կարծիքով, դրանք շտկված կլինեն. «Ճիշտ է, ենթատեքստերը շատ են, բայց ես լիահույս եմ, որ շտկված կլինեն»,- ասաց պատգամավորը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ կարծում է, որ այս համաձայնագիրն իր բնույթում ավելի շատ տնտեսական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանը նշեց, որ այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կտա ԵՄ-ի հետ տնտեսական կապերը նոր, ավելի բարձր մակարդակի հասցնել: Իսկ թե որքանով կարո՞ղ է այդ համաձայնագիրը ուժեղացնել Հայաստանի դիրքերը արցախյան կարգավորման գործընթացում, Արցախի նախագահի մամուլի խոսնակը դժվարացավ ասել։ «Այստեղ պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ, ԵՄ-ի ընդգրկվածությունը արցախյան հակամարտության կարգավորման մեջ, իսկ նրանք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ այդպես էլ ընդգրկված չեն, քանի որ դա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ընդհանուր առմամբ՝ սա ավելի կարևոր է մեր արտաքին քաղաքականության բազմաուղղվածությունը պահպանելու տեսանկյունից»,- հավելեց Դավիթ Բաբայանը: Նրա դիտարկմամբ՝ այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ սա նաև իր հերթին կնպաստի Արցախի տնտեսական զարգացմանը, ինչը նշանակում է, որ Արցախի պետականության համար նոր «հոսանքներ» կառաջանան: Դավիթ Բաբայանի խոսքերով՝ մենք պարզապես իրավունք չունենք «և,և» մոտեցումը փոխարինել «կամ,կամ»-ով, սա կբերի ճակատագրական անկանխատեսելի զարգացումների: «Մենք մի քանի անգամ այդպիսի բան արել ենք մեր պատմության մեջ, և արդյունքը եղել է մեզ համար շատ ծանր, հետևաբար, այդպիսի մոտեցում չպետք է թույլ տանք նաև ապագայում: Մենք պարզապես պարտավոր ենք նորմալ հարաբերություններ պահպանել բոլոր այն երկրների հետ, որոնք ունեն հայկական Սփյուռք»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով ԱլԳ հռչակագրի տեքստին՝ նա նշեց, որ մենք չենք կարող տարածքային ամբողջականության սկզբունքին դեմ լինել, բայց հարց է, թե տարածքային ամբողջականությունն ինչպես է դիտարկվում, սա է խնդիրը, Ադրբեջանը յուրովի է դիտարկում, մենք այլ ձև ենք դիտարկում։

«Կա մեկ հստակ ուղղություն, և դա ապացուցվել է նաև վերջին տասը-տասնհինգ տարվա ընթացքում անցկացված հանրաքվեների միջոցով, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, որտեղ կրկին շեշտվել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել տարածքային ամբողջականության իրավունքով, այսինքն՝ ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադաս չէ տարածքային ամբողջականության սկզբունքին»,- հավելեց Դավիթ Բաբայանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search