Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը վաղը կտեղափոխվի Երեւան։
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը կտեղափոխվի Երեւան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին Արցախի հոսպիտալից։ Նարեկ Հովեյանը երեկ վիրահատվել է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: