ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վայր է գցել աթոռը, որի վրա նստած էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Պուտինը վայր է գցել Էրդողանի աթոռը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դատելով տեսանյութից՝ դա տեղի է ունեցել այն պահին, երբ Պուտինն ու Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ավարտել են համատեղ մամուլի ասուլիսը Սոչիում, հայտնում է News.am-ը։
ՌԴ նախագահը վեր է կացել, մոտեցել իրենից ձախ նստած Էրդողանին, սեղմել նրա ձեռքը եւ միաժամանակ մի կողմ տարել աթոռը, որպեսզի թուրք նախագահին հարմար լինի ոտքի կանգնել, սակայն աթոռն ընկել է։