Իսպանիայի իշխանությունները կդադարեցնեն վերահսկել Կատալոնիայի կառավարության հաշիվները, երբ վստահ լինեն, որ տարածաշրջանային ղեկավարությունը կատարում Է օրենքը:
Մադրիդը կդադարեցնի Կատալոնիայի իշխանությունների հաշիվների հսկողությունը, եթե վստահի նրանց օրինապահությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել Է ինքնավար հանրակցությունում Իսպանիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Էնրիկ Միլիոն:
Սեպտեմբերի կեսերին ֆինանսների եւ պետծառայողների գործերի նախարար Կրիստոբել Մոնտորոն հայտարարել Էր կատալոնական իշխանությունների ծախսերի հսկողության նոր միջոցառումների մասին: Նրա խոսքով՝ այդ քայլը պետք Է երաշխավորեր, որ միջոցները չեն հատկացվի անօրինական գործունեության, մասնավորապես, անկախության շուրջ հանրաքվեի համար:
Ինչպես Միլիոն նշել Է Catalunya Radio ռադիոկայանին տված հարցազրույցում, Մադրիդը կդադարեցնի հսկողությունը, երբ հասկանա, որ բոլոր կատալոնցիների փողերը ծախսվում են պետական ծառայությունների ապահովման վրա, եւ ամեն ինչ օրինական Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: