Նոյեմբերի 24-ին Արցախում կդիտվի ամպամած եղանակ: Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով:
Արցախում սպասվում են տեղումներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից:
Քամին կլինի հյուսիսից՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -2 +3, ցերեկը՝ +3 +7 աստիճան:
Նոյեմբերի 25-ին Արցախում սպասվում են տեղումներ, իսկ նոյեմբերի 26-28-ը՝ առանց տեղումների եղանակ: