Կայացել Է Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնատվության արարողությունը, եւ նա ստանձնել Է Ղրղզստանի նախագահի պաշտոնը՝ դառնալով հանրապետության հինգերորդ նախագահը:
Սոորոնբայ Ժեենբեկովն ստանձնեց Ղրղզստանի նախագահի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ղրղզստանի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 15-ին: Նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովն առաջադրվել Էր կառավարող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Քվեարկության ընթացքում, որին մասնակցությունը կազմել Է շուրջ 56 տոկոս, նրան աջակցել Է ընտրողների ավելի քան 54 տոկոսը: Ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Բիշքեկի արվարձանում գտնվող «Ալա Արչա պետական նստավայրի ընդունելությունների դահլիճում:Դրան ներկա են եղել 450 հյուրեր, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ եւ օտարերկրյա պետությունների դեսպաններ: Ղրղզստանի նախագահն ընտրվում Է վեց տարով եւ միայն մեկ ժամկետով: Նա նաեւ դառնում Է զինված ուժերի գլխավոր հրամանատար: