Մինչեւ հաջորդ տարեվերջ նավթի արդյունահանման կրճատման ОПЕК+ գործարքի երակարաձգման տեղեկությունների ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են, վկայում են վաճառքի տվյալները:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գները աճել են 0,45 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով միչեւ 62,92 դոլարի: WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գներն աճել են 0,38 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 57,62 դոլարի:
«Նավթի գներն, ամենայն հավանականությամբ, գրեթե ընթացիկ մակարդակում կմնան մինչեւ հաջորդ տարվա հունիս, երբ պաշարները արդյունահանման կրճատումը շարունակելու շնորհիվ կնվազեն մինչեւ օպտիմալ մակարդակ»,- ասել է Idemitsu Kosan-ի տնօրեն Կիեսի Հոմման: